ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պահանջում են արդարացնել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին

Պահանջում են արդարացնել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին
22.09.2014 | 16:42

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների այսօրվա դատական նիստը տարբերվում էր նախորդներից նրանով, որ բառի ուղղակի իմաստով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասեղ գցելու տեղ չկար: Բանն այն է, որ Շանթին ու նրա ընկերներին «հիշել» էին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները, որոնք մինչ այս ձկան լռություն էին պահպանում նրանց գործի առնչությամբ, այսօր եկել էին դատարան՝ արդարադատություն պահանջելու: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, սկսած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների ձերբակալման պահից, երբ նրանց նկատմամբ նույնիսկ ահազանգ եղավ ոստիկանության կիրառած բռնությունների մասին, երբևէ վերաբերմունք չի ցուցաբերել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է(որը, ի դեպ, ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը) մի քանի անգամ այցելել քաղբանտարկյալներին ու հետաքրքրվել նրանց ճակատագրով: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը միայն մեղադրող կողմի պահանջած պատժաչափից հետո, պատասխանելով irates.am-ի հարցին, նշեց, որ ԵԽԽՎ չափանիշներով Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները քաղբանտարկյալներ են:

Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով: Նրանց համար մեղադրող կողմը պահանջել էր տուգանքից մինչև 8, 5 տարվա ազատազրկում:
Դատական նիստը մեկնարկեց «հե՛-րո՛ս-նե՛ր» վանկարկումներով:
Հետո սկսեցին ճառերով հանդես գալ ամբաստանյալների պաշտպանները: Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը, Մկրտիչ Հովհաննիսյանի փաստաբան Ռուզան Հովհաննիսյանը, Շանթ և Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը իրենց ճառերում մանրամասն անդրադարձան անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Երևանի կենտրոնում, տեղի ունեցած իրադարձություններին, հիմնավորեցին, որ երթի մասնակիցները չեն կատարել ոչ մի հակաօրինական, հակաիրավական գործողություն: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ երթը եղել է խաղաղ միջոցառում, իր պաշտպանյալները կրել են դիմակներ, որոնք խորհրդանշական բնույթի են, իսկ փայտեր կրել են ինքնապաշտպանական նպատակներով: Ինեսա Պետրոսյանը նշեց, որ քննությունն անցկացվել է միակողմանի, միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Նա հիշեցրեց, թե ինչպիսի ճնշումներ են գործադրել անչափահաս Շահենի վրա, որին փորձում են ենթարկել քրեական պատասխանատվության, ինչպես են արգելել քաղբանտարկյալների տեսակցությունները հարազատների հետ:
Ռուզան Հովհաննիսյանը դատարանից պահանջեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել մեղմ պատիժ՝ նշելով, որ նա զղջացել է, իսկ Հովհաննես Քոչարյանն ու Ինեսա Պետրոսյանը պահանջեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Մյուս փաստաբանների ճառերը լսելու համար դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ